Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2029 թվականի ամառ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մոտ ժամանակներս մադրիդյան թիմը պաշտոնապես կհայտարարի պայմանագրի երկարաձգման մասին։
Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։