«Լիլի» կենտրոնական պաշտպան Տիագո Ջալոն կարող է տեղափոխվել «Ինտեր»։ 23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին, ինչից մտադիր են օգտվել Ներաձուրիների ղեկավարությունը։
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, իտալական ակումբը արդեն առաջ է անցել պորտուգալացու շրջապատի հետ բանակցություններում: Կողմերը ձեռք են բերել նախնական բանավոր պայմանավորվածություն։ Հավանաբար ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի արդեն հունվարին։
Նշենք, որ ֆուտբոլիստը այս մրցաշրջանում խաչաձև կապանների վնասվածքի պատճառով ոչ մի հանդիպում չի անցկացրել «Լիլում»։ Ֆուտբոլիստի արժեքը կազմում է 16 միլիոն եվրո։