Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կիսապաշտպան Նաջ Ռազին, ով հանդես է գալիս «Շամրոկ Ռովերսում», հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:
Մադրիդյան ակումբի սկաուտները երիտասարդ ֆուտբոլիստին նկատել են այս տարվա մայիսին Հունգարիայում կայացած Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության Իռլանդիայի և Իսպանիայի հավաքականների հանդիպման ժամանակ:
17-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Արսենալը»:
Իռլանդիայի առաջնությունում այս մրցաշրջանում Նաջ Ռազին անցկացրել է երեք հանդիպում: