Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը պատմել է, թե ինչ է մտածում «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի կարիերայի ութերորդ «Ոսկե գնդակը» նվաճելու մասին։
«Մեսսին անհավանական ֆուտբոլիստ է, այդ իսկ պատճառով նա ունի ութ մրցանակ։ Նա, անկասկած, պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։
Նա նվաճեց այս տիտղոսը ոչ միայն իր ելույթի և աշխարհի առաջնությունում հաղթանակի, այլև այն քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որը նա ամեն օր դնում է մարզումների ժամանակ», – Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Մեսսին հոկտեմբերի 31-ին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»: Քվեարկության ժամանակ 36-ամյա արգենտինացին հաղթեց Էրլին Հոլանդին և Կիլիան Մբապպեին, որոնք համապատասխանաբար զբաղեցրին երկրորդ և երրորդ տեղերը։ Ռոնալդուն 19 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել մրցանակի հավակնորդների ցուցակում։