Իտալացի նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին զարմացած չէ «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներից։
«Ով հաղթում է աշխարհի առաջնությունը և դառնում դրա հերոսը, միշտ ստանում է «Ոսկե գնդակը» տարվա վերջում։ Կարծում եմ, որ Մեսսիի մրցանակն արժանի է։ Ապագայում դրա համար կպայքարեն Հալանդը և Մբապպեն»,- Բալոտելիի խոսքերն է մեջբերում Calciomercato.it-ը։
Հիշեցնենք, որ մրցանակը բաժին է հասել Լիոնել Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի հետ հաղթել է անցյալ տարի աշխարհի առաջնությունում։