«Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մանուել Լոկատելիի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ առաջիկա շաբաթների ընթացքում իտալական ակումբը բանակցություններ կվարի 25-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական «Վեսթ Հեմը» հետաքրքրված է Լոկատելիի ծառայություններով և պատրաստ է Իտալիայի հավաքականի խաղացողի համար վճարել 40 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Լոկատելիին գնահատում է 30 միլիոն եվրո։