«Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Ռոդրիգոյի հետ

Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը հարձակվող Ռոդրիգոյի հետ մինչև 2028 թվականի ամառ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին։ 22-ամյա բրազիլացու գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։

Ռոդրիգոն «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 14 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։