«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարն այս մրցաշրջանում այլեւս խաղադաշտ դուրս չի գա։
Ինչպես հայտնում է Globo-ն, ծնկի վիրահատությունից հետո ֆուտբոլիստի ապաքինումը կտևի մոտ 10 ամիս։ Հարձակվողը վիրահատության կենթարկվի հաջորդ հինգշաբթի։
Բրազիլացին վնասվածք էր ստացել ազգային հավաքականի հետ հոկտեմբերի 17-ին Ուրուգվայի հետ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում։ Նրա մոտ ախտորոշվել է խաչաձև կապանների պատռվածք։