Ռոյ Քին. «Պեպ Գվարդիոլան և Էրլինգ Հոլանդը կատակերգություն բեմադրեցին գոլից հետո»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը չի կարողանում վերականգնվել «կարմիր սատանաների» պարտությունից «Մանչեսթեր Սիթիից»:

Քինին դուր չի եկել, թե ինչպես է Էրլինգ Հոլանդը տոնել գոլը՝ երկար բանավեճ ունենալով Պեպ Գվարդիոլայի հետ։

«Իսկական կատակերգություն են բեմադրել։ Հանդերձարանում մենք կարող էինք հանգիստ զրուցել միմյանց հետ։ Հոլանդը գեղեցիկ գոլ խփեց, բայց ինչո՞ւ խաղադաշտում հինգ րոպե խոսել:

Գնացեք դեպի հանդերձարան և շփվեք այնքան, որքան ցանկանում եք,- Ռոյ Քինի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։