Պիրս Մորգան. «Մեսսին պետք է երկու «Ոսկե Գնդակ» պակաս ստանար»

Հայտնի լրագրող Պիրս Մորգանը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի «Ոսկե Գնդակը» ստանալու մասին։

Լրագրողն այս հաղթանակն անվանել է ծիծաղելի և կարծում է, որ ևս մեկ անգամ ապացուցվել է, որ այս մրցանակի ողջ համակարգը կեղծված է։

«Նա պետք է երկու «Ոսկե Գնդակ» պակաս ստանար, Ռոնալդուն ևս երկուսը, իսկ Հոլանդը պետք է հաղթեր այս տարի»,- գրել է Մորգանը սոցցանցում: