60-ամյա շոտլանդացի մասնագետ Դեյվիդ Մոյեսը կարող է լքել Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնը, այս մասին հայտնում են Football Insider-ի լրագրողները։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, մարզչի և անգլիական ակումբի ղեկավարության միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Մոյեսը տարաձայնություններ է ունեցել մարզական տնօրեն Թիմ Սթեյդենի հետ ակումբի տրանսֆերային քաղաքականության պատճառով:
Դեյվիդի և «Վեսթ Հեմի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։