Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակն է:
Ինչպես հաղորդում է Relevo-ն, իսպանական գրանդի ղեկավարությունը պատրաստվում է հաջորդ ամառ գնել 22-ամյա կանադացուն։
«Սերուցքայինները» վստահ են բանակցությունների դրական արդյունքին։
Ալֆոնսոն գերմանական ակումբում հանդես է գալիս 2019 թվականի հունվարից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Դեյվիսի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։