Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայում» հրաժեշտի հանդիպման մասին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայի» հետ հրաժեշտի հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։

«Կցանկանայի, որ մարդկանց ուրիշ կերպ հրաժեշտ տամ: Երբ ես գնացի, տարօրինակ զգացողություն ունեցա։ Լավ չէր՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք կիսել և ապրել ենք միասին: Ես արժանի եմ հրաժեշտ տալու հնարավորությանը:

«Բարսելոնան» իմ տունն է, ես սիրում եմ այս ակումբը։ Եթե ​​հրաժեշտի խաղը կայանա, ես հաճույքով կմասնակցեմ դրան»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։