Մաուրիսիո Պոչետինո․ «Նա խաղում է այնպես, կարծես 10 տարի այստեղ է»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է կիսապաշտպան Քոուլ Պալմերի մասին, ով անցյալ ամառ է տեղափոխվել լոնդոնյան ակումբ։

«Մենք շատ գոհ ենք, թե ինչպես է Պալմերը սկսել խաղալ մեր ակումբում: Նա խաղում է այնպես, կարծես 10 տարի այստեղ է:

Նա ցույց է տալիս իր բնավորությունը, իր անհատականությունը։ Կոպիտ կլիներ ասել, որ չէի սպասում, բայց եթե ասեմ, որ սպասել եմ, ապա կստեմ»,- ասել է Պոչետինոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Պալմերը «Չելսի» է տեղափոխվել այս տարվա սեպտեմբերի 1-ին «Մանչեսթեր Սիթիից» 47 միլիոն եվրոյի դիմաց: Իր նոր ակումբում Քոուլն արդեն ութ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կարողացել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դառնալ։