«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հաջորդ տարի կարող է փոխել ակումբը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ պորտուգալացին կոնֆլիկտ է ունեցել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ, ինչը կարող է պատճառ դառնալ, որ ակումբը բաժանվի հարձակման առաջատարից: Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, նրա գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է: 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ավելի վաղ հետաքրքրություն էին ցուցաբերել Պրեմիեր Լիգայի այլ գրանդներ։
Ռաֆայել Լեաուի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի փորձագետները գնահատում են 90 միլիոն եվրո։ Հունիսին հարձակվողը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ, որը ուժի մեջ է մինչև 2028 թվականը։