Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խոստովանել է, որ իրեն երջանիկ է զգում ակումբում։
Երեքշաբթի օրը թիմի մամուլի ծառայությունը հայտարարեց բրազիլացու հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը երկարաձգելու մասին։ 23-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ միշտ ցանկացել է իր ապագան կապել Մադրիդի «Ռեալի» հետ։
«Այստեղ խաղալը միշտ իմ երազանքն է եղել։ Որտեղից ես եկել եմ, շատ դժվար է հասնել այս մակարդակին:
Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ է նշանակում լինել «Ռեալի» ֆուտբոլիստ։ Միայն նրանք, ովքեր անցել են դրա միջով, կարող են հասկանալ իմ զգացմունքները:
Ես հիանալի հարաբերություններ ունեմ իմ բոլոր թիմակիցների հետ։ Մեզ միավորում է այն, որ մենք բոլորս ուրախ ենք ներկայացնելու աշխարհի լավագույն ակումբը։ Պետք է վայելել այս պահերը, դրանք շատ արագ են թռչում»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։