Հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է մնալ «Բարսելոնայում» մինչև 2025 թվականի հունիսի վերջ, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է պորտուգալացի հարձակվողի վարձավճարը երկարաձգել ևս մեկ մրցաշրջանով։ «Բարսելոնան» ներկայումս չի կարող իրեն թույլ տալ ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերը, որը կարող է արժենալ 80 միլիոն եվրո: Ակումբը վստահ է, որ 2025 թվականի ամռանը Ֆելիշին կարող են գնել 20 միլիոն եվրոյով:
Նշվում է, որ հարձակվողն անձամբ չի ցանկանում վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադառնալ մադրիդյան ակումբ։