Պիրս Մորգանը՝ Էրիկ տեն Հագին․ «Ռոնալդուն 2023 թվականին 43 գոլ է խփել»

Հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը, ստանձնելով «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկը, բաժանվեց Կրիշտիանու Ռոնալդուից՝ հասկացնելով, որ իր թիմում անփոխարինելի մարդիկ չկան։

Հիմա, երբ ակումբի արդյունքները հեռու են սպասելիքներից, Տեն Հագին ավելի ու ավելի են հիշեցնում այդ մասին: Դա, մասնավորապես, արել է անգլիացի հայտնի լրագրող Պիրս Մորգանը.

«Էրիկ, ուզում եմ հիշեցնել, որ դու Կրիշտիանուին դուրս հանեցիր թիմից՝ ասելով, որ նա քեզ թույլ չի տվել քնել։ Ուզում եմ հիշեցնել, որ Ռոնալդուն, ի դեպ, 2023 թվականին 43 գոլ է խփել ազգային հավաքականի և ակումբի կազմում»,- Մորգանի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։