Կրիշտիանու Ռոնալդուն երկրպագուներին խնդրել է լռել, երբ նրանք վանկարկել են Լիոնել Մեսսիի անունը

Պորտուգալական «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին աջակցող երկրպագուների վանկարկումներին։

Երեկ արգենտինացին արժանացել էր իր ութերորդ «Ոսկե Գնդակին», իսկ Ռոնալդուն այս մրցանակի հավակնորդների ցանկում հերթական անգամ չկար։

Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի խաղարկության «Ալ-Նասր» – «Ալ-Իթթիֆակ» (1:0) հանդիպման ժամանակ երկրպագուները սկսել են վանկարկել «Մեսսի, Մեսսի» այն պահին, երբ Ռոնալդուն ցանկացել է գնդակը եզրից մտցնել: Սրանից հետո Ռոնալդուն գնդակը փոխանցել է խաղընկերոջը և մի քանի անգամ ժեստով դիմել երկրպագուներին՝ խնդրելով լռել։