Ռոմարիոն չի ցանկանում Կառլո Անչելոտտիին տեսնել իր երկրի ազգային հավաքականի ղեկին

Բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոմարիոն չի ցանկանում Կառլո Անչելոտտիին տեսնել իր երկրի ազգային հավաքականի ղեկին։

Մադրիդի «Ռեալի» ներկայիս ղեկը կարող է փոխարինել Ֆերնանդո Դինիզին «պենտակամպեոնների» մարզչի պաշտոնում արդեն հունիսին։ Նախկինում նշվում էր, որ իտալացի մասնագետն արդեն համաձայնության է եկել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել։

«Արդյո՞ք Անչելոտտին Բրազիլիայի հավաքականի մարզիչն է: Ես չեմ ուզում նրան տեսնել այս պաշտոնում: Ցանկանում եմ, որ Դինիզը լինի»,- Ռոմարիոյի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները: