ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ 2023 մրցաշրջանի «Ոսկե գնդակը» ստացել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
Ինֆանտինոն շնորհավորել է Աշխարհի գործող չեմպիոնին կարիերայում նվաճած ութերորդ մրցանակի կապակցությամբ և այս ձեռքբերումը համարում է զարմանալի։
«Արժանի եք մրցանակին, քանի որ դուք այն ստացել եք Արգենտինայի հավաքականի հետ Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո՝ որպես թիմի ավագ:
Շնորհակալություն ֆուտբոլասերներին այդքան ուրախություն պարգևելու համար»,- գրել է Ինֆանտինոն սոցցանցում։