«Չելսին» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը

«Չելսին» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։

Ինչպես հայտնում է The Sun-ը, լոնդոնյան ակումբը հայացքն ուղղել է «Ֆեյենորդի» ֆուտբոլիստ Սանտյագո Խիմենեսին: 22-ամյա մեքսիկացու հետ կարելի է պայմանագիր կնքել 39 մլն ֆունտի դիմաց (մոտ 45 մլն եվրո), ինչը գրավիչ գին է։

Արժե ասել, որ Խիմենեսը գտնվում է եվրոպական ֆուտբոլի շատ հսկաների ուշադրությխն կենտրոնում։

Հոլանդիայի ընթացիկ առաջնության 10 հանդիպումներում մեքսիկացին 13 գոլ է խփել «Ֆեյենորդի» կազմում։