Ավստրալիան որոշել է չներկայացնել 2034 թվականի Աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Մենք ուսումնասիրել ենք ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի անցկացման հայտ ներկայացնելու հնարավորությունը և, հաշվի առնելով բոլոր գործոնները, որոշել ենք դա չանել 2034 թվականի առաջնության համար»,- ասվում է Football Australia-ի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան ավելի վաղ հայտ էր ներկայացրել 2034 թվականի Աշխարհի առաջնությունն ընդունելու համար։ 2026 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ 2030 թվականին մրցաշարը կհյուրընկալեն վեց երկրներ՝ Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը, Մարոկկոն, Իսպանիան և Պորտուգալիան։ Նշենք, որ Ավստրալիայի հավաքականը ԱԱ-2022-ում դուրս եկավ 1/8 եզրափակիչ, սակայն 2018 թվականին Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունում չկարողացավ հաղթահարել խմբային փուլը։