«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է Պրեմիեր Լիգայում իր թիմի գլխավոր մրցակցին։
«Մեր գլխավոր մրցակիցը «Լիվերպուլն» էր։ Այս ակումբը ամեն մրցաշրջանում դժվարացրել է մեր խնդիրը։ Նրանք մեզ օգնեցին դառնալ էլ ավելի ուժեղ: Պրեմիեր Լիգայի ոչ մի այլ ակումբ նման մրցակցություն չի ապահովել, ինչպես այս թիմը:
Այժմ «Արսենալն» ու «Չելսին» սկսել են վերադառնալ, բայց նրանց դեռ ժամանակ է պետք»,- իսպանացու խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի տասը տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 24 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։