Լոնդոնի «Արսենալի» լեգենդար նախկին մարզիչ Արսեն Վենգերը նշել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի չորս լավագույն թիմերին։
«Այս պահին Պրեմիեր Լիգայի լավագույն չորս ակումբներն են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Թոթենհեմը»: Սա այսօրվա լավագույն քառյակն է»,- belN Sports-ին հայտնում է ֆրանսիացի մասնագետը։
Անգլիայի առաջնության տասը տուրից հետո «Թոթենհեմը» 26 միավորով առաջին տեղում է։ Հաջորդը «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» (24-ական միավոր): «Լիվերպուլը» 23 միավորով չորրորդն է։