«Մանչեսթեր Սիթին»՝ 2023 թվականի լավագույն ակումբ

France Football-ի վարկածով «Մանչեսթեր Սիթին» ճանաչվել է 2023 թվականի լավագույն ակումբ։

«Մանչեսթեր Սիթին» մրցանակը ստացել է Փարիզում կայացած «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ։

Անցած մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի սաները նվաճեցին թրեբլ՝ նվաճելով Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան։

Նշենք, որ անգլիական ակումբն այս մրցանակը ստանում է երկրորդ տարին անընդմեջ։