«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը արժանացել է France Football-ի վարկածով 2023 թվականի լավագույն դարպասապահի մրցանակին։
Մրցանակի մյուս հավակնորդներն էին Անդրե Օնանան (Մանչեսթեր Յունայթեդ), Յասին Բունուն (Սևիլիա), Էդերսոն (Մանչեսթեր Սիթի), Մայք Մաինյան (Միլան), Բրիս Սամբա (Լանս), Դոմինիկ Լիվակովիչ (Ֆեներբախչե), Տիբո Կուրտուան (Ռեալ Մադրիդ) , Մարկ-Անդրե Տեր Շտեգեն (Բարսելոնա) և Արոն Ռամսդեյլ (Արսենալ):