Մադրիդի «Ռեալի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը խոսել է կարիերան ավարտից հետո իր տրամադրության մասին։
«Ես վայելում եմ կյանքը, ընտանիքիս և երեխաներիս հետ: Ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ: Սա կատարյալ կյանք է: Այս պահին ֆուտբոլը չեմ կարոտում։
Երեխաներս ինձ խնդրեցին գալ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը, ուստի ես ասացի. «Լավ, եկեք ժամանակ անցկացնենք Փարիզում», – Ազարի խոսքերը մեջբերում է բելգիացի Բեն Ջեյքոբսը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո Բելգիայի հավաքականի նախկին ավագը որոշել է ավարտել կարիերան։