Խվիչա Կվարացխելիա. «Լիոնել Մեսսին արժանի է «Ոսկե գնդակը» նվաճելուն»

«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարծիք է հայտնել, որ Լիոնել Մեսսին այս տարի արժանի է «Ոսկե գնդակ» ստանալուն։

«Լեո Մեսսին արժանի է «Ոսկե գնդակը» նվաճելուն։ Նա հաղթեց աշխարհի առաջնությունում, և ես խոսքեր չունեմ նկարագրելու նրա արածը։ Ոչ մի խոսք»,- Խվիչային իր սոցցանցերում մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կվարացխելիան մրցանակի հավակնորդներից էր, սակայն քվեարկության արդյունքում զբաղեցրեց 17-րդ տեղը։