Յոզուա Կիմմիխը որակազրկվել է

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը երկու խաղով որակազրկվել է։

Կիսապաշտպանը հեռացվել է Բունդեսլիգայի 9-րդ տուրի «Դարմշտադտի» դեմ խաղում՝ ուղիղ կարմիր քարտի համար 4-րդ րոպեին։

Կիմմիխը բաց կթողնի Դորտմունդի «Բորուսիայի» (նոյեմբերի 4) և «Հայդենհայմի» (նոյեմբերի 11) դեմ հանդիպումները։