Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Ջենիֆեր Հերմոսոյի հետ տեղի ունեցած միջադեպից հետո երեք տարով հեռացնել ֆուտբոլային գործունեությունից Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսին։
«ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն երեք տարով հեռացրել է Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսին ազգային և միջազգային մակարդակով ֆուտբոլի հետ կապված բոլոր գործողություններից՝ գտնելով, որ նա խախտել է ՖԻՖԱ-ի Կարգապահական օրենսգրքի 13-րդ հոդվածը։
Այս դեպքը վերաբերում է 2023 թվականի օգոստոսին կայանալիք կանանց աշխարհի գավաթի եզրափակիչի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին», – մեջբերում է TACC-ը։
Օգոստոսի 20-ին Իսպանիայի կանանց հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով Անգլիայի հավաքականին (1:0)։ Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը համբուրել է Հերմոսոյի շուրթերը։ Իսպանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ռուբիալեսի կողմից սեռական ոտնձգությունների գործով։