Մայքլ Օուենը՝ Լիոնել Մեսսիի մասին․ «Կզարմանամ, եթե նա չնվաճի «Ոսկե գնդակը»»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը պատասխանել է այն հարցին, թե որ ֆուտբոլիստն է արժանի այս տարի ստանալ «Ոսկե գնդակը»։

«Կարծում եմ, որ երկու մարդ, հավանաբար, արժանի են այս տարի «Ոսկե գնդակը» նվաճելուն: Թեկնածուներից մեկը Էրլին Հոլենդն է։ Նա 53 խաղում խփեց 52 գոլ և նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները, սա բավականին տպավորիչ տարի էր նրա համար։

Բայց ես չեմ կարծում, որ նա կհաղթի։ Ամենայն հավանականությամբ, Հոլանդը կզբաղեցնի երկրորդ տեղը։ Քանի որ Մեսսին ունեցել է այն տարին, որի մասին, հավանաբար, երազել է իր ողջ կարիերայի մասին։ Նա լավ վիճակագրություն ուներ, բայց Աշխարհի առաջնությունում հաղթելն ու նրա գլխավոր աստղ դառնալը գրեթե կատարյալ ավարտ է նման կարիերայի համար, այնպես չէ՞: Այնպես որ, ես կզարմանամ, եթե նա չհաղթի», – Օուենի խոսքերն է մեջբերում AS-ը։

2023 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Փարիզում։ 2022 թվականին մրցանակի դափնեկիր էր դարձել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման։ 36-ամյա Մեսսին ներկայումս մրցանակի յոթակի դափնեկիր է։ 2022 թվականին հարձակվողն Արգենտինայի հավաքականի կազմում իր կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։