Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին Էլ-Կլասիկոյից հետո վնասվածք է ստացել։
Մամուլը սկսեց քննարկել այն պահը, երբ «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ոտքը դրեց Չուամենիի ոտքին։ Ֆրանսիացի կիսապաշտպանը մեկնաբանել է այդ դրվագը։
«Դա Գավիի մեղքը չէ։ Ես վնասվածք ստացա առաջին խաղակեսի վերջում»,- գրել է Չուամենին սոցցանցում։