Անդրե Օնանա. «Բաց թողած առաջին գոլից հետո հանձնվեցինք»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիից հետո խոսել է լրագրողների հետ։

«Կարմիր սատանաները» տնային պարտություն կրեցին 0։3 հաշվով։

«Մեր թիմը փորձում է պատրաստ լինել յուրաքանչյուր հանդիպման։ Այս հանդիպմանը մի քանի առանցքային պահեր եղան, որոնցից մեկը 11 մետրանոցն էր։

Մենք չենք կարող վիճել ու ընդունել մրցավարի որոշումը։ Առաջին գոլը, որը բաց թողեցինք, առանցքային պահն էր, որից հետո հանձնվեցինք»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։