Իսկոն նշել է, թե որն է իր նպատակը

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ  «Բետիսի» ֆուտբոլիստ Իսկոն հայտարարել է Իսպանիայի հավաքական վերադառնալու մտադրության մասին։

«Հույս ունեմ վերադառնալ ազգային հավաքական։ Սա է իմ մեծ նպատակը։ Ես գոհ եմ իմ աշխատանքից, և ազգային հավաքականում հայտնվելը կախված է նրանից, թե ինչ խաղ ցույց կտամ ակումբում:

Եթե ​​ինձ զանգեն, շատ ուրախ կլինեմ։ Ես պատրաստ եմ օգնել թիմին իմ գոլերով և գոլային փոխանցումներով»,- ասել է կիսապաշտպանը AS-ին:

Կիսապաշտպանը վերջին անգամ «կարմիր ֆուրիայի» կազմում խաղացել է 2019 թվականի ամռանը։