«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի տասներորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երեկ կայացած խաղում։
Հանդիպումն ավարտվել է «քաղաքայինների» հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Դրա շնորհիվ նորվեգացի հարձակվողը մտել է մանչեսթերյան դերբիի պատմության «գոլ + գոլային փոխանցում» համակարգի լավագույն 5 լավագույն ֆուտբոլիստների շարքը։
Նա երեք խաղում ութ գոլ+գոլային փոխանցում է կատարել։ Լավագույն ցուցանիշը «կարմիր սատանաների» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզինն է՝ 13 արդյունավետ գործողություն 29 խաղում։