Ժոզե Մոուրինյո․ «Ես տխուր եմ, քանի որ մենք ավելիին էինք արժանի»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի պարտությունը «Ինտերի» հետ Իտալիայի առաջնության տասներորդ տուրի խաղում (0:1)։

«Լիգան մեզ ևս մեկ նվեր տվեց՝ երկուշաբթիի փոխարեն խաղը անցկացնելով կիրակի օրը:

Մենք այստեղ եկանք կես թիմով։ Ցավում եմ, որ ֆուտբոլիստների նկատմամբ հարգանք չկա: Ամբողջ կուտակված հոգնածությամբ ու հանդիպմանը պատրաստվելու քիչ ժամանակով հանդերձ, կարծում եմ տղաները կարեւոր հանդիպում անցկացրին։ Բոլորը, ոչ միայն ես, այլեւ նրանք, իրենց մարզադաշտում զգացողություն ունեին, որ հանդիպումը ոչ-ոքի է ավարտվելու։

Թիմը հանգիստ դիմակայեց բոլոր դժվարություններին։ Ես տխուր եմ, քանի որ մենք ավելիին էինք արժանի», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը: