Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Կարմիր սատանաների» համար պարտությունը 34-րդն էր առաջնությունում «Օլդ Թրաֆորդում» վերջին 10 տարում Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո:
Իր ղեկավարման 26 տարիների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նույնքան պարտություն է կրել առաջնության խաղերում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի խաղում հանդիպեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Թիմերը խաղացել են «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ «Մանչեսթեր Սիթին» 3։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։