«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագը փորձում է լավատեսորեն տրամադրված մնալ՝ չնայած «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությանը: Նա հիշեց, որ նախորդ մրցաշրջանում թիմը բարդ իրավիճակում էր, սակայն ի վերջո մրցաշրջանն ավարտեց երրորդ տեղում։
«Անցյալ տարի մենք նույն իրավիճակում էինք, նաեւ «Սիթիի» հետ հանդիպումից հետո։ Մենք պետք է արագ մոռանանք այս խաղն ու առաջ շարժվենք»,- ասել է Տեն Հագը, ում խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Անգլիայի առաջնության հաջորդ՝ տասնմեկերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Ֆուլհեմի» հետ։ Թիմը ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը: