Մարկուս Թյուրամ․ «Ուրախ եմ պաշտպանել «Ինտերի» գույները»

Միլանի «Ինտերի» նորեկ Մարկուս Թյուրամը հաղթանակ բերեց իր թիմին։ «Ինտերը» հաղթեց «Ռոմային» նվազագույն հաշվով: Թյուրամը մեկնաբանել է խաղը և հաստատել, որ «Ինտերում» իրեն զգում է ինչպես տանը։

«Ես եկել եմ այստեղ խաղալու, տղաներին օգնելու։ Ինձ համար ամենակարեւորն այն է, որ թիմը հաղթի։

Երբ տեսնում եմ թիմային հաղթանակներ, ուրախությամբ եմ լցվում։ Շատ հաճելի է գոլ խփել այստեղ՝ «Ջուզեպպե Մեացայում»։ Այս մարզադաշտի բոլոր հանդիպումներն առանձնահատուկ են: Ուրախ եմ պաշտպանել «Ինտերի» գույները»,- Մարկուս Թյուրամի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։