Իտալիայի առաջնությունում տուգանային հարվածից առաջին ուղիղ գոլը տեղի ունեցավ միայն տասներորդ տուրում, այն խփեց Ջակոմո Ռասպադորին «Նապոլիի» դեմ խաղում։
Հանդիպման երկրորդ խաղակեսի միջնամասում «Նապոլին» ստացավ տուգանային հարվածի իրավունք եւ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողը գնդակն ուղարկեց Մայք Մենյանի դարպասը։
Զարմանալի է, բայց մինչ այս գոլը Ա Սերիայի այս մրցաշրջանում ոչ ոք տուգանային հարվածից գոլ չէր խփել: Վերջինը, ով հեղինակել էր, մայիսի 27-ին Անտոնիո Կանդրեւան էր «Սալերնիտանայի» կազմում: