Իտալիայի առաջնության տասներորդ տուրում «Միլանը» մրցեց «Նապոլիի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո Օլիվյե Ժիրուի երկու գոլերի շնորհիվ միլանյան թիմը հաղթում էր։ Սակայն հանդիպման երկրորդ կեսում «Նապոլին» վերադարձավ, և խաղն ավարտվեց ոչ-ոքի (2:2): Օլիվյե Ժիրուն կարծում է, որ «Միլանը» երկու միավոր կորցրեց:
«Շատ նեղված եմ, ամեն ինչ մեր ձեռքում էր: Առաջին խաղակեսում կարող էինք չորս գոլ խփել։ Պարզ էր, որ ընդմիջումը նրանց կօգներ, բայց, այնուամենայնիվ, մենք պարտավոր էինք երեք միավոր վերցնել։
Երբ դու պայքարում ես տիտղոսի համար, չես կարող այդպես միավորներ կորցնել»,- նշել է Ժիրուն, ում խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը: