Լյուկ դե Յոնգը ֆուտբոլի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է այդ ցուցանիշով

Հոլանդիայի առաջնության հերթական տուրում ՊՍՎ-ն մրցեց «Այաքսի» դեմ, որտեղ ամստերդամական ակումբը, թեև խաղի ընթացքում երկու անգամ առաջ էր հաշվի մեջ, ի վերջո պարտվեց 2։5 հաշվով։

Հոլանդացի ֆուտբոլիստ Լյուկ դե Յոնգը այս անգամ էլ խաղադաշտը չլքեց առանց գոլերի, նա խփեց մեկ գոլ և դարձավ ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց «Այաքսի» դեմ վեց խաղում անընդմեջ։ Նախորդ ձեռքբերումը հինգ հանդիպում անընդմեջ էր՝ դա արել են Շպից Կոնը և Դիրկ Կայտը:

Հոլանդիայի առաջնության հաջորդ՝ տասնմեկերորդ տուրում ՊՍՎ-ն արտագնա խաղում կխաղա «Էրակլեսի» հետ, դա տեղի կունենա նոյեմբերի 4-ին։