Արսեն Վենգեր․ ««Թոթենհեմը» Պրեմիեր Լիգայի չեմպիոնության հավակնորդներից է»

«Արսենալի» հայտնի նախկին մարզիչ Արսեն Վենգերը «Թոթենհեմին» համարում է Պրեմիեր Լիգայի չեմպիոնության հավակնորդ։

Նշենք, որ «Թոթենհեմը» ներկայումս գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

«Ես միշտ սիրում եմ ասել այն, ինչ իրականում զգում եմ: Ես խորապես համոզված եմ, որ «Թոթենհեմը» լինելու է տիտղոսի հավակնորդներից մեկը»,- ​​ասել է Վենգերը Bein Sports-ին։

Հարկ է նշել, որ վերջին անգամ «Թոթենհեմը» Անգլիայի չեմպիոն է դարձել 1960/61 մրցաշրջանում։