Թեմի Աբրահամը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը հայտնվել է Պրեմիեր Լիգայի երկու ակումբների ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնում է TodoFichajes-ն իր էջերում, 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Թոթենհեմն» ու «Նյուքասլը»։

Նշվում է, որ Աբրահամը կցանկանար վերադառնալ Պրեմիեր Լիգա և հաջողությունների հասնել հայրենի երկրում։

Թեմի Աբրահամը 2021 թվականից խաղում է «Ռոմայում»։ Ակումբի կազմում անցկացրած 107 պաշտոնական խաղերում հարձակվողը խփել է 36 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում իր գործընկերներին։

Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալի մասնագետները Թեմի Աբրահամին գնահատում են 35 մլն եվրո։