Հարձակողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», կարժանանա Golden Boy մրցանակին։
Ինչպես հայտնի է դարձել Marca թերթին, 20-ամյա անգլիացու օգտին իրենց ձայնը տվել են լրատվամիջոցների ճնշող թվով ներկայացուցիչներ։ Հարցվածների գրեթե 95 տոկոսը առաջին տեղում է քվեարկել «արքայական» ակումբի ֆուտբոլիստին։
Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել անցած ամառ Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյի դիմաց: Նրա հետ պայմանագիր է կնքվել մինչև 2029 թվականի կեսերը։