«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ խաղից (0:2), ինչպես նաև բացատրել է, թե ինչու էին բացակայում թիմի հայտացուցակից վինգեր Միխայիլ Մուդրիկն ու կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը
«Էնցոն և Մուդրիկը երեկ մարզման ժամանակ անհարմարություն են զգացել: Երկուսն էլ թեթեւ մկանային վնասվածքներ են ստացել։
Մենք հույս ունեինք, որ հանդիպմանը նրանց հետ ամեն ինչ լավ կլինի։ Սակայն պարզվեց, որ նրանք դեռ այնքան էլ պատրաստ չեն։ Մենք չէինք ցանկանում վտանգել նրանց առողջությունը»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։