Հայտնի է, թե ինչ է ասել Ջուդ Բելինգհեմը Գավիին խաղի ընթացքում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Գավիին խնդրել է ավելի զգույշ գործել։ «Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային», իսկ անգլիացի ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ:

Հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են մի դրվագ, երբ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը դիմել է Գավիին։ Ըստ Defensacentral-ի՝ Բելինգհեմն իսպանացուն խնդրել է հանգիստ խաղալ:

«Հեյ, այլևս մի հարվածիր ինձ: Չորս անգամ անընդմեջ դա արեցիր»,- ասել է հանդիպման հերոսը։

Հաղթելով Էլ-Կլասիկոյում՝ Մադրիդի «Ռեալը» վերականգնեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը և չորս միավորով առաջ անցավ «Բարսելոնայից»: Չավիի թիմը երրորդ տեղում է։