Դիմիտար Բերբատով. «Սա հսկայական աղետ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը խոսել է հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղի մասին։

««Յունայթեդը» հետապնդում է «Սիթիին»։ Թիմերի դերերը փոխվել են։ Սա տեսնելը ցավալի է, բայց փաստ է:

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է փորձի հնարավորինս արագ կրճատել տարբերությունը, այլապես կարող է երկար ժամանակ չնվաճել առաջնության չեմպիոնի տիտղոսը։ «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հաղթանակից 10 տարի է անցել։ Սա հսկայական աղետ է ակումբի համար»,- բուլղարացու խոսքերն է փոխանցում Sportskeeda-ն։