«Աստոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կարող է հեռանալ եվրոպական ֆուտբոլից։
Բրազիլացու նկատմամբ նախկինում հետաքրքրվում էր Լոնդոնի «Արսենալը», սակայն, ըստ լրագրող Էկրեմ Կոնուրի, կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում:
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբները, որոնց անունը չի նշվում, դիտարկում են Դուգլաս Լուիսին հունվարին ձեռք բերելու հնարավորությունը։ Տրանսֆերային գումարը գնահատվում է ավելի քան 60 միլիոն եվրո: Transfermarkt-ը 25-ամյա «Աստոն Վիլայի» ֆուտբոլիստին գնահատում է 55 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 15 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։